Վթար Երևան-Սիսիան ավտոճանապարհին. մեքենան կողաշրջվել է
Ապրիլի 3-ին, ժամը 01:13-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհին՝ Զանգեր կոչվող հատվածի մոտակայքում, ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Սիսիան հատվածի 182-րդ կմ-ին Toyota Land Cruiser մակնիշի 79 CA 999 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի. տուժածներ չկան:
