Նոր արդյունքներ. հաշվել են քվեաթերթիկների 97 տոկոսը
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հրապարակել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ժամը 09:45-ի դրությամբ ստացվել են 1946 տեղամասերի տվյալները։ Մշակել են քվեաթերթիկների մոտ 97 տոկոսը։
Մեծ առավելությամբ առաջատարը իշխող Հանրապետական կուսակցությունն է՝ 49,21 տոկոս.
«Ելք» դաշինք- 7,75
«Ազատ դեմոկրատներ»-0,94
«Հայկական վերածնունդ»-3,73
«Ծառուկյան» դաշինք-27,33
Կոնգրես-ՀԺԿ» դաշինք-1,63
Հանրապետական կուսակցություն- 49,21
Կոմունիստական կուսակցություն-0,75
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք-2,08
ՀՅ Դաշնակցություն-6,59

