ԿԸՀ այս պահին հրապարակած թվերը չեն ներառում Երևանի տվյալները. Փաշինյան
ԿԸՀ 03,40-ի հրապարակած թվերը չեն ներառում Երևանի տվյալները։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է «Ելք» դաշինքը ներկայացնող պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ ԿԸՀ-ն հրապարակել է 581 ընտրատեղամասից ստացված քվեարկության նախնական արդյունքները. «Ելք» դաշինք՝ 6,18% «Ազատ դեմոկրատներ»՝ 0,71% «Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 3,52% «Ծառուկյան» դաշինք՝ 26,28% Կոնգրես-ՀԺԿ դաշինք՝ 1,43% Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 51,77% Հայաստանի Կոմունիստական կուսակցություն՝ 0,62% «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ 2,13% «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ 7,35%
