Առաջին տվյալները Սյունիքից
Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովում, որը պատասխանատու է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի եւ հարակից համայնքների 77 ընտրատեղամասերում ընտրությունների անցկացման համար, ստացվել են 12 համայնքների քվեարկության արդյունքները: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ընդհանուր հաշվարկով վավեր է ճանաչվել 1284 քվեաթերթիկ: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ «Ելք» դաշինք-19 «Ազատ դեմոկրատներ»-2 «Հայկական վերածնունդ»-31 «Ծառուկյան» դաշինք- 319 «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք-17 Հանրապետական կուսակցություն-800 Կոմունիստական կուսակցություն-2 «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք-25 ՀՅ Դաշնակցություն-71
