Մասիսում ՀՀԿ-ն հաղթում է
Արարատի մարզի Մասիս քաղաքում նախնական տվյալներով հաղթանակը գրանցվել է ՀՀԿ-ի օգտին: Մեր թղթակիցը քաղաքից փոխանցում է, որ դեռեւս ամփոփում են քաղաքի բոլոր տեղամասերի արդյունքները, նախնական տվյալներով ՀՀԿ-ի օգտին քվեարկել են 6027 մարդ, Ծառուկյան դաշինքի օգտին 3727: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքի թեկնածուներն են ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը, Ծառուկյան դաշինքի ուժեղ թեկնածուն Տիգրան Ստեփանյանն է:
