Հրազդանում Ծառուկյան դաշինքը ջախջախիչ հաղթանակ է տարել
Hayeli.am-ին քիչ առաջ փոխանցեցին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ընտրությունների նախնական արդյունքները համաձայն որոնց Ծառուկյան դաշինքը ջախջախիչ հաղթանակ է տարել: Հիշեցնենք, որ այս տարածքում դաշինքի ֆավորիտ թեկնածուն Ծառուկյանի փեսա Դավիթ Մանուկյանն է, Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին, իսկ մյուս փեսան՝ Կարո Գուլոյանը Կոտայքի մարզպետն է:
