«Առանց Աղվանի». թիվ 23/45 տեղամասում ավարտվեց ձայների հաշվարկը
Վանաձորի թիվ 23/45 տեղամասում քիչ առաջ ավարտվեց ձայների հաշվարկը: Ձայները բախշվել են հետևյալ կերպ՝ «Հայկական վերածնունդ»՝ 155, «Ելք»՝ 100, ԲՀԿ՝ 92, ՀԱԿ՝ 32, ՀՅԴ՝ 32, ՀԿԿ՝ 19, «Ազատ դեմոկրատներ»՝ 9, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ 5 ձայն: Քվեաթերթիկներից մեկն անվավեր է համարվել այն պատճառով, որ ըստ երևույթին ՀՅԴ-ի ընտրողը, քվեաթերթիկի վրա նշել է «առնաց Աղվանի»:
