Արսինե Խանջյանը հետևում է քվեարկության հաշվարկին
Արսինե Խանջյանն ուղիղ միացմամբ հայտնել է, որ այժմ իրենք գտնվում են Մալաթիայի 7/28 ընտրատեղամասում և հետևելու են այդ տեղամասի հաշվարկի գործընթացին: Նա նշեց, որ իրենք այսօր եղել են Երևանից դուրս տարբեր ընտրատեղամասերում: Հիշեցնենք, որ այսօր կանադահայ դերասանուհին եղել է նաև Գորիսում և Սիսիանում:
