«Անկախ դիտորդ». ընտրողը լուսանկարել է իր քվեաթերթիկը, դիտորդը հայտնաբերել է
Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացնող դիտորդը 2017 թ. ապրիլի 2-ին Երևանի Ավան վարչական շրջանի թիվ 03/19 տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնելիս հայտնաբերել է քվեարկության գաղտնիության պահպանման խախտման դեպք: Մասնավորապես՝ ընտրող Վարդան Սարգսյանը քվեարկության խցիկում ընտրելիս լուսանկարել է իր քվեաթերթիկը։ Կազմակերպության մեկ այլ դիտորդ Երևանի Ավան վարչական շրջանի թիվ 03/10 տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնելիս նկատել է ընտրողների կողմից քվեաթերթիկը ծրարի մեջ քվեարկության խցիկից դուրս տեղավորելու մի շարք դեպքեր, որոնք տեսաձայնագրվել են տեղամասում գտնվող տեսախցիկների միջոցով։ Միջադեպերի վերաբերյալ դիմում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն:
