Խաչատուր Քոքոբելյանը քվեարկել է հանուն ազատ եւ արդար Հայաստանի
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն այսօր քվեարկել է Երեւանի կենտրոնում գտնվող Ալ. Գրիբոյեդովի անվան դպրոցում: Քվեարկությունից հետո՝ լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ քվեարկել է հանուն ազատ եւ արդար Հայաստանի: «Ես կասկած չունեմ, որ այդ օրը հեռու չէ: Եվ վստահ եմ, որ անկախ ամեն ինչից ու իրավիճակներից Հայաստանը դառնալու է ապրելու համար խիստ ցանկալի երկիր»,- ասել է Խաչատուր Քոքոբելյանը:
