Քվեաթերթիկն անհետացե՞լ է. ընտրությունները Գյումրիում
Մարդկային կուտակումներ են առաջացել Գյումրու 32/7 տեղամասում, որը տեղակայված է Ախուրյանի նախակրթարանում: Ընտրողները հաշվի չառնելով ոստիկանների հրահանգները՝ անարգել ներս են մտել: Արդյունքում տեղամասի ներսում ասեղ գցելու տեղ չի եղել: Քվեարկության նոր կարգին չտիրապետելով ընտրողները քվեաթերթիկները ձեռքերին դուրս են եկել: Ընտրողներից մեկն էլ քվեարկության ընթացքում կորցրել էր ծրարը: Օգնության է հասել տեղամասի նախագահը, շուռ է տվել քվեախցիկն ու հայտնաբերել ծրարը: Կրկին տեխնիկական խնդիր՝ այս անգամ թիվ 32/36 տեղամասային կենտրոնում: Էլեկտրոնային գրանցման սարքավորման հետ կապված խնդիրն արագ կարգավորվել է ու ընտրությունը շարունակվել է սահմանված կարգով: Ինչպես տեղեկացրել է հանձնաժողովի նախագահը հատկապես տարեց ընտրողները դժվարանում են քվեաթերթիկները ծրարներում տեղավորել: Ստիպված են լինում նրանց կրկին ուղեկցել դեպի քվեախցիկ՝ դրանք ծրարներում տեղադրելու նպատակով: Թիվ 32/40 տեղամասի միջանցքում ընտրողների մեծ հերթ է գոյացել: Կուտակումներ չառաջանալու համար տեղամասային հանձնաժողովի նախագահը քաղաքացիներին հերթով է քվեարկության սենյակ ներս թողել: Նախագահի խոսքով, իրենց տեղամասում աննախադեպ ակտիվություն է: Տեսանյութ՝ այստեղ «ՑԱՅԳ» ՀԸ
