Որդուս մասին ոչ մի բառ. Ռոզա Ծառուկյան
«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանն այսօր հրաժարվեց պատասխանել որդու՝ Գագիկ Ծառուկյանի մասին հարցերին: Հարցին, թե Ծառուկյանին կհաջողվի հաղթանակ տանել, տիկին Ծառուկյանը պատասխանել է. «Որդուս մասին ոչ մի բան չեմ ասելու, որպես մայր՝ չեմ պատասխանի իմ որդու մասին հարցին: Մայրը որդու մասին ոչինչ չի պատասխանում»: Այնուհետև նշեց, որ այս ընտրությունները տարբերվում են մյուս ընտրություններից, և իրենք շատ մեծ ակնկալիքներ ունեն:
