«Ազատ դեմոկրատները» կհաղթահարի 5 տոկոսանոց շեմը. վստահեցնում է Խաչատուր Քոքոբելյանը
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն այսօր քվեարկել է Երեւանի կենտրոնում գտնվող Ալ. Գրիբոյեդովի անվան դպրոցում: Քվեարկությունից հետո՝ լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ իրենց կուսակցության ղեկավարներն ուսումնասիրում են ընտրատեղամասերից ստացվող ահազանգերը: hayeli.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ այնուհետև նա տեղեկացրել, որ քվեարկել է հանուն ազատ եւ արդար Հայաստանի, և փաստել, որ իր կուսակցությունը կհաղթահարի 5 տոկոսանոց շեմը: «Մեզ մոտ շատ սոցհարցումներ արտացոլում են ոչ այնքան հասարակության, որքան պատվիրատուների կարծիքը», – նշել է Քոքոբելյանը:
