Շտապ. ՀՀԿ-ական գյուղապետը վստահված անձանց հանել է տեղամասից, պոկել բեյջերը
Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի 18/07 18/08 տեղամասերում իրավիճակը լարված է, գրում է Armtimes.com-ը: Ահազանգ է ստացվել, որ Բյուրականի ՀՀԿ-ական գյուղապետ Զարզանդ Բաբայանը իր երկու եղբայրների հետ ներխուժել է 18/07 18/08 տեղամասեր եւ վստահված անձանց հրելով հանել դուրս, պոկել նրանց բեյջերը:Դրանից հետո գյուղապետն ու երկու եղբայրները կանգնել են քվեախցի մոտ եւ ընտրողներին հրահանգել Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ Արագածոտնի կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրիի օգտին քվեարկած քվեթարթիկները ցույց տալ եւ հետո գցել քվեատուփի մեջ:
