Քվեարկության առաջին 4 ժամում արձանագրվել է ընտրողների գրանցող սարքավորումների խափանման 98 դեպք
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 անկախ և անկողմնակալ դիտորդները վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացնում 1521 ընտրատեղամասերում: Եւս 38 շրջիկ խմբեր դիտորդական առաքելություն են իրականացնում 38 ընտրատարածքային հանձնաժողովների սպասարկման տարածքում: Դիտորդները ժամը 12:00-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի 681 խախտում, որոնք ստուգման փուլում են: Մասնավորապես արձանագրվել են հետևյալ խախտումները. 98 գրանցող սարքի խափանում 77 բաց քվեարկություն 38 ընտրողի կողմից քվեարկության գաղտնիության խախտում 38 վերահսկողություն քվեարկության նկատմամբ այլ անձի կողմից 50 ընտրողների ուղեկցման և ուղղորդման դեպք 45 մարդկանց և մեքենաների կուտակումներ 40 ընտրողին օգնելու կարգի խախտումներ 34 կողմնակի անձանց ներկայություն ընտրատեղամասերում 27 քվեաթերթիկի դուրս հանում/ներս բերում 21 վիճակահանությամբ նախատեսված հերթափոխի խախտում 20 անձը հաստատող փաստաթղթի և գրանցման սարքում առկա տվյալների անհամաձայնություն 19 գրանցող սարքում ընտրողի անվան բացակայություն 18 դիտորդների իրավունքների խախտում 18 վստահված անձանց իրավունքների խախտում 11 տեղամասերը չեն բացվել ժամանակին 10 քարոզչության դեպք ընտրատեղամասում 9 այլ անձի ստորագրության առկայություն ընտրողի անվան դիմաց 7 ընտրելու իրավունքի խախտում 6 կրկնաքվեարկության փորձ 3 ճնշում և բռնություն 92 այլ խախտումներ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների կողմից ընտրատեղամասային գրանցամատյանում արձանագրվել է նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի խախտումների վերաբերյալ 247 դիտարկում: Նախաձեռնության ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի դիտորդական առաքելությունների կողմից ներկայացված խախտումները:
