Շտապ. Զոլաքարում տեղի է ունենում բաց քվեարկություն, ծեծել և դուրս են հանել վստահված անձի
«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչն ահազանգում է, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի թիվ 21/28 տեղամասում Զոլաքարի գյուղապետը ուղղորդում է ընտրողներին, իսկ ոստիկանները գյուղապետի ցուցումով դրսևորում են անգործություն:Դիտորդի փոխանցմամբ՝ տեղամասում տեղի է ունենում բաց քվեարկություն, ծեծել և դուրս են հանել վստահված անձի, սպառնացել են իրեն:Նկարագրված բոլոր խախտումները տեսագրվել են դիտորդի կողմից: Դրանց վերաբերյալ նաև դիմում է ներկայացվել ՀՀ Ոստիկանություն և ՀՀ Գլխավոր դատախազություն: http://hcav.am/events/02-04-2017-0987-2/ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակԻրազեկ քաղաքացիների միավորումՄարտունու կանանց համայնքային խորհուրդ Գորիսի մամուլի ակումբ
