Վստահված անձը վիրավորել է դիտորդին. Հանձնաժողովի նախագահը չի արձանագրել
Երևանի 07/53 ընտրատեղամասում վստահված անձանցից մեկը խոչընդոտել է «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդ Մադլեն Անտոնյանի աշխատանքը, երբ վերջինս փորձել է շրջել տեղամասի տարածքում և ըստ անհրաժեշտության խոսել հեռախոսով: Դիտորդի փոխանցմամբ՝ վստահված անձը սկզբում դժգոհել է, ապա վիրավորական արտահայտություններ հնչեցրել իր հասցեին, որից հետո ծանոթների միջոցով փորձել համոզել նրան, որ լքի տեղամասը: Միջադեպի վերաբերյալ արձանագրություն կազմելու դիտորդի պահանջին ի պատասխան՝ Հանձնաժողովի նախագահը նշել է, որ ոչինչ չի նկատել, հետևաբար՝ արձանագրություն կազմել չի կարող: http://hcav.am/events/02-04- 2017-0987/ «Անկախ դիտորդ» հասարակական դաշ ինք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլ եայի Վանաձորի գրասենյակ Իրազեկ քաղաքացիների միավորում Մարտունու կանանց համայնքային խ որհուրդ Գորիսի մամուլի ակումբ
