ԵԼՔ. Ընտրախախտումներ և կասկածելի գործողություններ
Ժամը 11:40-14։00 րոպեին ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևալ ընտրախախտումները և կասկածելի գործողությունները։ · 36/14 ընտրատեղամասում (թիվ 12 ընտրատարածք, Վայոց Ձոր, Եղեգնաձոր) կանխվել է քվեաթերթիկների գողության դեպք։ Ոստիկանությունը արձանագրել է։ · 34/38 ընտրատեղամասում (թիվ 12 ընտրատարածք, Սյունիք, Գորիս) նկատվել է զինծառայողների շարունակական կուտակումներ։ · 4/19 ընտրատեղամասում (թիվ 2 ընտրատարածք, Արաբկիր) հանձանժողովի անդամները սպառնացել են ԵԼՔ դաշինքի վստահված անձանց։ · 24/4 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռի, Շահումյան) քաղաքացիները քվեարկել են 100-ից ավել չկնքած կտրոններով։ Երբ ԵԼՔ դաշինքի վստահված անձը միջամտել է, հանձնաժողովի անդամները նրան սպառնացել են։ · 22/29 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռի, Ղուրսալ) ոստիկանները քաղաքացուն բերման են ենթարկել «կարուսել» կոչվող ընտրախախտում կատարելու համար։ · 23/13 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռի) քաղաքացին հայտնաբերել է, որ ԵԼՔ դաշինքի քվեաթերթիկի 2-րդ էջում բացակայում է ռեյտինգային թեկնածուների ցուցակը։ · Թիվ 9 ընտրատարածքների տեղամասերից մեկում քաղաքացին ներկայացել է օգնող անձի հետ միասին։ Վերջինս գրպանից հանել է արդեն իսկ քվեարկած թիվ 4 քվեաթերթիկը և տվել ընտրողին, որպեսզի վերջինս դնի ծրարի մեջ։ · 18/29 ընտրատեղամասում (թիվ 7 ընտրատարածք, Արագածոտն, Աշնակ) քաղաքացիներին բաժանել են կարմիր գրիչներ։ · 29/48 ընտրատեղամասում (թիվ 10 ընտրատարածք, Կոտայք, Ջրվեժ) քվեաթերթիկների համար նախատեսված ակցիզները դրել են միայն քաղաքացիների պահանջից հետո։ · 35/59 ընտրատեղամասում (թիվ 12 ընտրատարածք, Սյունիք, Քաջարան) Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները հանձանժողովի նախագահի պահանջով բաց են քվեարկել։ · 23/36 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ Վանաձոր) ԵԼՔ դաշինքի վստահված անձը հայտնաբերել է, որ ընտրողների ցուցակում որոշ մարդկանց անվան դիմաց կատարվում են մատիտով նշումներ, որից հետո հանձնաժողովը որոշում է կայացրել հեռացնել ԵԼՔ դաշինքի վստահված անձին և չի ցանկանում տրամադրել հեռացման արձանագրությունը։ · Ահազանգ է ստացվել, որ Բյուրական համայնքի ղեկավար Զարզանդ Բաբայանը պոկել է վստահված անձերի բեյջերը և իրականացնում է ցուցակներով ուղղորդված քվեարկություն։ · ԵԼք դաշինքի վստահված անձինք նկատել են, որ ԳԵՏԱ՝ «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունը հստակ ուղղորդել է ընտրողներին։ · 31/39 ընտրատեղամասում (թիվ 11 ընտրատարածք, Շիրակ, Գյումրի) դիտորդական առաելություն իրականացնող անձը ուղղորդել է ընտրողներին քվեարկել Ծառուկյան դաշինքի համար։ Հանձնաժողովը հեռացրել է դիտորդին, սակայն որոշ ժամանակ անց վերջինս նորից գրանցվել է ընտրատեղամասում։
