Դիտորդի և հանձնաժողովի նախագահի միջև վեճ է ծագել, բանը հասել է դանակի սպառնալիքին (տեսանյութ)
«Հրապարակի» թղթակիցը հնչած ահազանգի հետքերով այցելեց Գյումրու թիվ 32/34 ընտրատեղամաս։ Հանձնաժողովի նախագահը դժգոհում էր, որ դիտորդն առանց իր թույլտվության դուրս է հանել քաղաքացուն քվեարկության սենյակից, որից հետո հետ վերադարձած քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, ներս է մտել որդին եւ աղմուկ է բարձրացրել; Ըստ քաղաքացիների՝ հանձնաժողովի նախագահ Կարեն Դարբինյանը սպառնացել է դիտորդ Նարինե Գրիգորյանին, իսկ քաղաքացու որդին դանակով սպառնացել է նրանց։ Նշենք, որ այս ընտրատեղամասը տեղակայված է թիվ 3 դպրոցում, որի տնօրենն է հանձնաժողովի նախագահը։ Կարեն Դարբինյանը նույն այն տնօրենն է, ուվ հայտնվել էր սկանդալային պատմության մեջ sut.am կայքի ձայնագրությունների հրապարակումից հետո։ Մեզ հետ զրույցում ստեղծված իրավիճակը պարզաբանում են հանձնաժողովի նախագահը եւ դիտորդը։ Տեսանյութերը՝ «Հրապարակի»
