Սարքավորումը չճանաչեց նաև Օսկանյանի մատնահետքերը
Նոր սարքավորումը սկզբում չճանաչեց Օսկանյանի մատնահետքերը։Նշենք,որ նա կնոջ հետ Երևանի թիվ 59/9 ընտրատեղամաս եկավ: Վարդան Օսկանյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը քվեարկել է հանուն իշխանափոխության եւ երկրի վաղվա ապագայի՝ հույս է հայտնելով, որ իշխանությունները կսթափվեն եւ թույլ կտան արդար ընտրություններ անցկացնել: Դրանում որևէ խնդիր չի տեսնում,անդրադառնալով սարքի հետ կապված խնդրին ,ասաց նա: «Այլ ընտրատեղամասում, եթե անձը ցանկանա քվեարկել և նրան թույլ տան, նա կարող է քվեարկել: Համենայն դեպս, հուսով եմ, որ ինչ-որ բան կփոխվի, սա կարող է մյուս ընտրություններին օգտակար լինել»,- ասաց Վարդան Օսկանյանը:
