Կասկածելի անձինք Ավանի ընտրատեղամասում

Ավանում ընտրապայքարը թեժ է, այստեղ ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածուների թվում են ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն ու ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին: Նրանց հետ մրցում է նաև ԵԿՄ-ական Ղուկաս Ուլիխանյանը, ով նույնպես ՀՀԿ կողմից է առաջադրված: Այսօր առավոտվանից Ավանի ընտրատեղամասերի մոտ մարդաշատ է: Դիտորդներն արդեն որոշ խախտումներ են արձանագրել:Մասնավորապես, Ավանի մանկապատանեկան մարզադպրոցում տեղակայված թիվ 1/18 ընտրատեղամասում դիտորդները նկատել են քաղաքացիների կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքեր: Դիտորդներից մեկը մեզ այստեղ պատմեց, որ այս ընտրատեղամասում շատ են կասկածելի անձինք, ովքեր որպես ընտրողներին օգնող են հանդես գալիս և փորձում ուղղորդել նրանց:Ժամը 10:00-ի սահմաններում մի երիտասարդ, ով ներկայացել է որպես Հայկ Սարգսյան, քվեախցիկից դուրս փորձել է ուղղորդել ընտրողին՝ նրա համար առանձնացնելով ՀՀԿ-ի քվեաթերթիկը: Երիտասարդն առիթից օգտվել է, որ ընտրողը մեծահասակ է եղել, նրան է տվել ՀՀԿ թերթիկն ու ասել՝ քվեարկիր: Սա փաստել են դիտորդները, աղմուկ է բարձրացել, որից հետո երիտասարդը հեռացել է: Այս ընտրատեղամասում ժամանակ առ ժամանակ նկատվում են կասկածելի անձինք, ովքեր դիտորդների կողմից դուրս են հրավիրվում: Ընտրատեղամաս են եկել նաև անձինք, որոնց մատնահետքերը սարքը չի ճանաչել, պարզվել է նրանց տվյալները չկան այստեղ:Ընտրողներն այստեղ ակտիվ են, բայց դիտորդներն արձանագրել են, որ մեծամասմաբ տեղյակ չեն ընտրության նոր կարգին: Դա էլ առիթ է ստեղծում, որպեսզի ՀՀԿ օգտին աշխատողները նրանց ուղղորդեն:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am