Գագիկ Ծառուկյան. Որոշողը ժողովուրդն է, թե ապրիլի 3-ին ինչ Հայաստան է ուզում
Քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ քվեարկել է հանուն ապագա Հայաստանի. «Ես պարտք ունեմ ժողովրդի առաջ, բայց որոշողը ժողովուրդն է, թե ապրիլի 3-ին ինչ Հայաստան է ուզում», – ասաց նա: Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ընկերները 15 մլրդ դոլարի ներդրում կարող են անել միայն այն դեպքում, երբ ինքը լինի իշխանության, այսօր քվեարկությունից հետո հայտարարեց Ծառուկյանը: «Ես ասացի, որ իմ ընկերները պատրաստ են աջակցելու, որովհետև հավատում են Ծառուկյանին, որ Ծառուկյանը երբեք խաբող մարդ չի: Եթե իրավունքները իմ ձեռը չլինեն, երաշխավոր չլինի, ո՞նց եք մտածում, չեն դնի, իհարկե», - հայտարարեց Ծառուկյանը:
