Ռոբերտ Քոչարյանն այսօր չի մասնակցի ընտրություններին
Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին: Նա այսօր երկոյան է Մոսկվայից ժամանելու Հայաստան: Այս մասին armtimes.com- ի հետ զրույցում ասաց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Սողոմոնյանի փոխանցմամբ՝ ինքնաթիռը, որով Հայաստան է գալիս Քոչարյանը, «Զվարթնոց» օդանավակայան վայրէջք կկատարի երեկոյան ժամը 20:20-ի սահմաններում: Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված 9 քաղաքական ուժերը՝ 5 կուսակցություն եւ 4 դաշինք, կպայքարեն երկրի օրենսդիր մարմնում իրենց տեղն ունենալու համար: Քվեարկությունը սկսվել է առավոտյան ժամը 08:00-ից, այն կավարտվի 20:00-ին:
