ԿԸՀ կայքում ուղիղ հեռարձակումը չի գործում. Տիգրան Մուկուչյանի պարզաբանումը
Խորհրդարանական ընտրությունների քվեարկության անաչառություն ապահովելու համար, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գնել է տեսախցիկներ, որոնք տեղադրվել են ընտրատեղամասերի մեծ մասում: ԿԸՀ-ն պատրաստեց http://electionsonline.am կայքը, որտեղ հնարավոր է ընտրել ընտրատարածքը, տեղամասը և առցանց հետևել քվեարկության ընթացքին: Պարզվում է, սակայն, որ քվեարկության մեկնարկից ի վեր ուղիղ հեռարձակում չի գործում: ԿԸՀ-ն պարզաբանում է, թե գիծը ծանրաբեռնված է:
