Սերժ Սարգսյան. «Այսօր շանսեր գնահատելու ժամանակը չէ»
Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ կարճ զրույցում ասաց, որ այսօր շանսեր գնահատելու ժամանակը չէ։ «Այսօր քվեներ ստանալու ժամանակն է»,-շեշտեց Սերժ Սարգսյանը։
