Սարքը չճանաչեց Սերժ Սարգսյանի մատնահետքը
ՀՀ-ում մեկնարկած խորհրդարանական ընտրություններում քիչ առաջ քվեարկություն կատարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:Վերջինս, ինչպես և բոլոր քաղաքացիները, մոտեցավ էլեկտրոնային գրանցման սարքին: Սարքը չճանաչեց նախագահի մատնահետքը: Սերժ Սարգսյանի տվյալները համակարգ մուտքագրվեցի ձեռքով՝ մեխանիկական տարբերակով, մինչև որ սարքը տրամադրեց համապատասխան կտրոնը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ կարճ զրույցում ասաց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի մեր սահմաններին հանդարտություն լինի և դրանք լինեն անձեռնմխելի:
