Քաղաքացին 3/28 ընտրատեղամաս էր եկել քվեարկված քվեաթերթիկով. Hetq.am
Երեւանի թիվ 3/28 ընտրատեղամասում (Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան) ժամը 8.55-ի սահմաններում ընտրատեղամաս եկած քաղաքացի Ռուբիկ Գրիգորյանի մոտ դիտորդներից Անահիտ Գեւորգյանը («Ժողովրդավարական եւ ընտրական գործընթացներ» ՀԿ) հայտնաբերեց արդեն քվեարկած քվեաթերթիկ: Այս մասին տեղեկացնում է Hetq.am-ը:
Հանձնաժողովի նախագահ Ժորա Գեւորգյանը կանչեց ոստիկաններին, կազմվեց արձանագրություն, քաղաքացուն տրվեցին նոր քվեաթերթիկներ, նա կատարեց իր ընտրությունը եւ հեռացավ ընտրատեղամասից:
