Կարեն Կարապետյանի կանխատեսումները
Վարչապետ Կարեն Կարապետյանը, 14/53 տեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով ՀՀԿ շանսերի մասին , ասաց, որ ցանկանում է, որ վերջնական արդյունքում խաղաղություն լինի, ամեն ինչ ժամանակը ցույց կտա: «Կանխատեսում չունեմ, ուզում եմ, որ ամեն ինչ խաղաղ լինի, համերաշխ ու հանդուրժող»։ Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ կուսակցություններն ու դաշինքները չեն ցանկանում կոալիցիա կազմել Հանրապետական կուսակցության հետ, վարչապետը պատասխանեց. «Իրենցից հարցրեք»: Նախընտրական շրջանի դանակահարության ու ծեծուջարդի դեպքերին անդրադառնալով՝ նա ասաց, որ բոլոր այդ դեպքերը լավ չեն. «Բոլոր այդ դեպքերը, իհարկե, լավ չեն: Ակնհայտ է, որ լավ չեն, բայց կարծում եմ, առաջընթաց կա»:
