Վարչապետը «մանրուք» որակեց տնօրենների ձայնագրությունը
Երևանի թիվ 4/53 ընտրատեղամասում քիչ առաջ իր ընտրությունը կատարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Լրագրողների հարցին, թե ինչ են արձանագրել դպրոցների և մանկապարտեզների տնօրենների սկանդալային ձայնագրություններից հետո, որոնցում լսվում էր, որ նրանք աշխատում եմ ՀՀԿ-ի օգտին, Կարապետյանն ասաց, որ եթե խախտում են արել արել, ապա պետք է պատժվեն: Ինչպես ասաց՝ դա «մանրուք» է. «Յուրաքանչյուր մանրուք ընտրության օրը սարքում եք քննարկման առարկա»: Դիտարկմանը, թե ինչպե՞ս է ստացվել, որ քարոզարշավի հիմնական «դերակատարը» հենց վարչապետն էր, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ կուսակցությունում այդպես է որոշվել:
