Երկու տեղամասային կենտրոններում տեխնիկական սարքերի խափանում է եղել. Տիգրան Մուկուչյան
Ժամը 08.00-ի դրությամբ Հայաստանի ողջ տարածքում թվով 2009 տեղամասային կենտրոններում մեկնարկել են ՀՀ խորհրդարանական ընտրությունները, սակայն 2 տեղամասային կենտրոններում տեխնիկական սարքերի խափանում է եղել: Այս մասին, այսօր հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Լոռիում երկու տեղամասերում խափանում է արձանագրվել, ընտրություններն իրականացվում է համարակալված կտրոններով: Փորձում են արագ կարգի բերել սարքավորումները»,- հայտարարեց ԿԸՀ նախագահը: Նրա փոխանցմամբ, ընտրական տեղամասային հանձնաժողովներում ներգրավված են 15976 քաղաքացիներ:
