Եվրոպայի ապագան՝ աճող պոպուլիզմի պայմաններում. «Ամերիկայի ձայն»
Հինգշաբթի օրը Մալթայում կայացավ Եվրամիության անդամ երկրների հանդիպումը, որի ընթացքում Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերըանդրադարձավ Եվրոպայում աճող պոպուլիստական շարժումներին ևմարտահրավերներին, ինչպես նաև՝ համախմբան կոչ արեց: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Եվրամիության անդամ երկրների ղեկավարները Մալթայի մայրաքաղաք Վալետայում քննարկեցին Եվրոպայում լայն տարածում գտած պոպուլզիմի մարտահրավեները: Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը քննադատեց նմանատիպ շարժումներին ցուցաբերած աջակցությունը: «Շատերը հիացած են պոպուլիստական գաղափարներով, նույնիսկ՝ մեկ այլ մայրցամաքում, որտեղ նորընտիր նախագահը ողջունեց Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը՝ խրախուսելով մյուս երկրներին հետևել այդ օրինակին: Եթե այսպես շարունակվի, ես կողջունեմ Օհայո նահանգի անկախացումն ու Տեխասի անջատումը ԱՄՆ-ից»: Թրամփն իր աջակցությունն էր հայտնել՝ Միացյալ Թագավորության Անկախության կուսակցության նախկին առաջնորդ, Եվրամիությունից դուրս գալու գաղափարի ջատագով Նայջլ Ֆարաջին: Չնայած պոպուլիստական հայացքներ ունոցող ղեկավարների ընտրություններում տարած պարտություններին, պոպուլիստական շարժումները մեծ թափ են ստանում Եվրոպայում ՝ վտանգելով Եվրամիության անվտանգությանը: Յունկերը միասնականության կոչ է արել: «Հարգելի ընկերներ, հիմա է այն պահը, երբ մենք, ճշմարիտ եվրոպական արժեքներ դավանողներս, պետք է արագորեն համախմբվենք: Հակառակ դեպքում մեր փոխարեն այդ կանեն պոպուլիստներն ու կտուժի ամբողջ Եվրոպան»: Եվրոպական խորհրդի նախագահ, ազգությամբ լեհ, Դոնալդ Տուսկը լավատեսորեն է տրամադրված Եվրամիության ապագայի հանդեպ : «Բրեքզիթ»-ը մեզ բոլորիս միավորեց և ավելի վճռական դարձրեց», – ասաց Տուսկը: Երեք տարի առաջ Մոսկվայի կողմից իրականացված Ղրիմի բռնակցումից հետո՝ նախկին Խորհրդային Միության մաս հանդիսացող Լեհաստանը գնահատում և կարևորում է միասնական և հզոր Եվրապայի գաղափարը:
