Դիմում ենք ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր 9 քաղաքական ուժերին
Քանի որ ընտրությունների օրը փոխել չհաջողվեց, ապա Եկեք վաղը՝ ապրիլի 2-ին, ժամը 14-ին, մի կողմ դնենք մեր քաղաքական տարաձայնություններն ու միասին այցելենք Եռաբլուր՝ խոնարհվելու մեր հերոսների լուսավոր հիշատակի առջև և ասելու, որ իրենք ապրում են մեր սրտերում և մենք պարտավորվում ենք մեր ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ծառայել այնպես, ինչպես իրենք ծառայեցին: Այն պահպանել այնպես, ինչպես իրենք իրենց կյանքով պահպանեցին: ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ
