Արամ Աբրահամյանն ու կինը կընտրեն «Ազատ դեմոկրատներին»

Քանի որ ինձ հաճախ են հարցնում, թե ում եմ ձայն տալու ընտրությունների ժամանակ, եւ ես դրա մասին միշտ անկեղծորեն ասել եմ, հիմա էլ, չխախտելով ավանդույթը, ներկայացնեմ իմ դիրքորոշումը: Նախ ասեմ, որ ընտրություններին տիեզերական նշանակություն չեմ տալիս՝ պետության խնդիրներն ընտրություններով չէ, որ լուծվում են: Երկրորդ՝ կուսակցություններից եւ դաշինքներից որեւէ մեկն իմ աչքի լույսը չի: Այդքանով հանդերձ՝ բոյկոտել, փչացնել քվեաթերթիկը, ինձ թվում է՝ ճիշտ վարք չէ: Պետք է դրական ընտրություն կատարել եւ կանգ առնել որեւէ կուսակցության վրա, որը քեզ քիչ թե շատ հոգեհարազատ է: Շարժվեմ բացառման մեթոդով եւ սկզբից ասեմ, թե ինչու երբեւէ չեմ մտածել ձայնս տալ 6 կուսակցություններին եւ դաշինքներին: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ն ինձ համար իշխանություն են, իսկ երկիրն այն վիճակում չէ, որ քվեարկեմ իշխանության օգտին: Դաշնակցականներին եւ կոմունիստներին հարգում եմ՝ իրենց գաղափարներին հավատարիմ մնալու համար, սակայն այդ գաղափարներն ինձ, մեղմ ասած, սրտամոտ չեն: Իսկ ՕՐՕ-ն… Առանձնապես ռացիոնալ պատճառներ չունեմ այդ դաշինքն իմ նախասիրությունների ցուցակում չընդգրկելու համար, մանավանդ, որ տեսնում եմ Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վարդան Օսկանյանի անվիճելի արժանիքները: Այնուամենայնիվ, այդ դաշինքից ինչ-որ ծանր, հեղձուցիչ քամի եմ զգում՝ գուցե դա Երկրորդ նախագահի շունչն է: Դրա անուղղակի վկայությունն է ՕՐՕ-ին պատկանող կայքերից մի քանիսի «հայլուրական-քոչարյանական» թունոտ ագրեսիվությունը: Մնում են «Ելքը», «Կոնգրես-ՀԺԿ-ն» եւ «Ազատ դեմոկրատները»: «Ելքը» շատ արդյունավետ, հետաքրքիր քարոզարշավ անցկացրեց՝ դա, անշուշտ, լավ հեռանկար ունեցող ուժ է՝ հատկապես, եթե իրականություն դառնա մեկ կուսակցություն ստեղծելու մտադրությունը: Բայց դաշինքի լիդերներից Նիկոլ Փաշինյանը երբեմն չարաշահում է ոչ նորմատիվ բառապաշարը: Հասկանում եմ, որ դրանով նա 100 կամ գուցե 1000 ընտրող է շահում՝ «վախ, չոքցրեց, փչացրեց, խզարեց»: Բայց կորցնում է ինձ նման 1-2-ին: Քաղաքական հաշվարկն, իհարկե, ճիշտ է: Կոնգրեսն իրեն հրաշալի դրսեւորեց անցած տարվա ապրիլին եւ հուլիսին, նախ՝ չփորձելով քաղաքական դիվիդենդներ վաստակել ապրիլյան պատերազմից, իսկ այնուհետեւ՝ միանշանակ դատապարտելով զինված քաղաքական պայքարը: Կոնգրեսի թերությունն է Լեւոն Տեր-Պետրոսյանի անձի պաշտամունքը, «ադեպտների» կույր հավատը այդ՝ իսկապես նշանավոր գործչի անսխալականութան հանդեպ: Այդ հիվանդագին պաշտամունքը նույնպես որոշ դեպքերում հանգեցնում է անհանդուրժողականության եւ ագրեսիվության: Մնում է «Ազատ դեմոկրատները», որին մենք՝ կինս եւ ես, որոշել ենք ձայն տալ: Այդ կուսակցության արժանիքների մասին՝ մեկ ուրիշ անգամ: Այստեղ ուզում եմ ընդգծել, որ ոչ մեկին կոչ չեմ անում քվեարկել այս կամ այն ձեւով: Իսկ իմ անձնական դիրքորոշումը երբեք որեւէ ձեւով չի անդրադարձել «Առավոտի» չեզոք եւ հավասարակշռված լուսաբանումների վրա: Անցած 23 տարին դրա վկայությունն են: Այս մասին գրել է Արամ Աբրահամյանը «Առավոտ» թերթի խմբագրականում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am