Ադրբեջանը պատերազմ սկսելու ռեսուրս չունի . Վաղարշակ Հարությունյան
«Ադրբեջանը պատերազմ սկսելու ռեսուրս չունի՝ ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական:Գտնվում ենք պատերազմական վիճակում և ստրագրված է զինադադարի պայմանագիր, իսկ խաղաղության պայմանագիր չունենք:Բայց մենք ենթադրում ենք, որ կարող է սկսվել պատերազմ, սա անվտանգության ապահովման հիմքում է դրված: Հիմա եթե գնահատում ենք հավանականությունը, պետք է նայենք հնարավոր է, թե՝ ոչ և մի շարք գործոններ հաշվի առնել»,- լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը «Ադրբեջանի ռազմական ու տնտեսական պիկն անցել է: Երեք անգամ ստիպված է եղել կրճատել ռազմական բյուջեն, հիմա այդ փողը չունի, նավթի գին ընկել է, պաշարները նավթային նվազում են և ինքը եկամուտը նվազել է:Թուրքիայի կողմից կարող է պատերազմ սկսելու հավանականություն լինել, որը կարող է օգտագործել Ադրբեջանին: Մինչդեռ Թուրքիայի հրահրելով սկսվեց ապրիլյան պատերազմը: Հենց ինքը տեսավ, որ չի հաջողվում, ասեց խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,-ասաց նա:
