Ֆիյոնը Ֆրանսիայի ճակատագիրն է կանխատեսում
Reuters-ի փոխանցմամբ ՝Ֆրանսիայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը տնտեսության հարցում Ֆրանսիայի համար կանխատեսում է Հունաստանի ճակատագիրը: «Մենք սնանկացած պետություն ենք՝ 2,2 տրիլիոն դոլար պարտքով, ինչը յուրաքանչյուր ֆրանսիացուն արժենում է 30 հազար եվրո:Ֆրանսիային կարող է սպառնալ Իսպանիայի, Իտալիայի, Պորտուգալիայի և անգամ Հունաստանի ճակատագիրը»,- ասել է Ֆիյոնը: «Այդ պարտքը Ֆրանսիային ստիպում է «յուրաքանչյուր օր գնալ միջազգային շուկաներ միլիարդավոր եվրոների հետևից և ծնկի գալ նրանց առջև, որոնց Ֆրանսուա Օլանդը համարում է թշնամիներ»»,-ասել է նա: Ինչպես նշում է գործակալությունը, Ֆիյոնը Ֆրանսիայի սնանկացման թեման բարձրացրել է դեռևս 2007 թվականին՝ որպես վարչապետ Կորսիկա այցի ժամանակ: Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 23-ին ու մայիսի 7-ին:
