Պեսկովը՝Պուտինի և Թրամփի նմանության մասին
«Դա, իրոք, այդպես է երևում: Նրանք երկուսն էլ պնդում են ազգային շահերի առաջնահերթությունը: Եվ նրանք լավ գիտակցում են, որ իրենց ազգային շահերում գործընկերոջ հետ լավ հարաբերություններին աջակցելը, համոզվելը նրանում, որ տվյալ հարաբերությունները փոխշահավետ են և որ նրանք պատրաստ են հաշվի առնել մեկը մյուսի կարծիքը, անհրաժեշտ է», - ABC-ին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի մոտեցումները միջազգային հարաբերություններին շատ նման են: «Ռուսաստանը բավականին համբերատար է», որպեսզի «հասկանա գործող վարչակազմի մոտեցումները»,-ասել է նա: Կրեմլում գիտակցում են, որ նոր թիմին դեռևս անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի ձևավորի իր վերաբերմունքը Մոսկվայի նկատմամբ:
