Սա այն հարցն է, որ լուծում չունի. Վաղարշակ Հարությունյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպնմանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղ հիմնախնդրի լուծում մոտակա ժամանակներում չի լինելու։ «Ադրբեջանը որեւէ զիջման չի ուզում գնալ, եւ խաբեբայություն են այն հավաստիացումները, թե զիջեք հետո քննարկենք: Ստատուս քվոն պահվում է Ադրբեջանի մեղքով եւ որեւէ նախապայման ու վիճակ չկա, որ ասենք՝ Ադրբեջանը ուզում է հարցի լուծումը փոխզիջումներով»,- ասել է Վաղարշակ Հարությունյանը։ Ըստր նրա՝սա այն հարցն է, որ լուծում չունի: «Հիմա հայկական կողմի անելիքը պետք է լինի նույնը, ինչ արել ենք 91 թ-ից: Մեր զինվորներն ավելի պատրաստված են եւ սա է հիմնական երաշխիքը, որ չլինի լայնածավալ պատերազմ»,-ասաց նա: Անի Աղազարյան
