Որքա՞ն է վաստակել Պորոշենկոն նախորդ տարվա ընթացքում
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարագրում նշված է, որ նա նախորդ տարի վաստակել է ավելի քան 12 միլիոն գրիվեն, որը կազմում է 25 միլիոն ռուբլի կամ 444 000 դոլար: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն: Դրանցից 366 342-ը նրա աշխատավարձն է, 26 252 գրիվեն նա ստացել է թանկարժեք թղթերի և կորպորատիվ իրանունքների հարկադիր օտարումից, իսկ 11 902 976 գրիվեն՝ Ներդրումների միջազգային բանկից ստացած տոկոսներից: Պորոշենկոն Կիևում 1.3 000 քառակուսի մետր տարածքով և 30 միլիոն գրիվեն արժողությամբ տարածք ունի, երեք բնակարան մայրաքաղաքում, ունի «Mercedes-Benz Vito»-ի և «Bayliner 185 BR»-ի:
