Միայնակ կամ կոալիցիայի կազմով կկարողանանք կառավարություն կազմել.Շարմազանով
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ,ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց. «Հանրապետական կուսակցությունը միայնակ կամ կոալիցիայի կազմով կկարողանա կառավարություն կազմել խորհրդարանական ընտրություններից հետո: Ընտրական մարաթոնի ֆինիշին Հանրապետական կուսակցությունը ունի բոլոր շանսերը հաջողություն գրանցելու համար։ Դա, բնականաբար, 5 կամ 10 տոկոսի մասին չէ։ Երբ ասում եմ հաջողություն, նշանակում է ընտրողների վստահությունը, որ ՀՀԿ-ն միայնակ կամ կոալիցիոն գործընկերների հետ կարող է կազմել կառավարություն»: «Շատ հնարավոր է, որովհետև ընտրողները պահանջում են համակարգային փոփոխություններ։ՀՀԿ-ն է եղել այս փոփոխությունների ծնողը և այդ փոփոխությունները շարունակվելու են», - ասաց Է.Շարմազանովը։
