«Եթե ես լինեի վարչապետի փոխարեն ». Թանկյան
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը,գնահատելով ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը,լրագրողներին ասաց.«Ես առաջին հերթին՝ օրենքի գերակայություն կպարտադրեի:Դժվար է գնահատել նոր վարչապետի գործունեությունը, քանի որ կարճ ժամանակ է, ինչ ՀՀ-ն նոր վարչապետ ունի։ Բայց հարցը և դրա պատասխանը պետք է փաստերը հաշվի առնելով դիտարկել»: «Վարչական ռեսուրսները չեն կարող կիրառվել ընտրական նպատակներով, չէ՞, բայց կան դեպքեր, երբ օգտագործվել են նման ռեսուրսներ։ Մենք տեսնո՞ւմ ենք որևէ մեկին բանտում կամ պատժված դրա համար։ Չենք տեսնում»։ «Նա փորձում է որևէ փոփոխություն անել, փորձում է ոգեշնչել։ Բայց այնուամենայնիվ, դա ձեր որոշումն է, մենք չենք այդ որոշումը ձեզ համար կայացնողները։ Եվ քանի որ նա է վարչապետը, և օրենքի գերակայությունը նրա պարտականության մի մասն է, եթե ես լինեի իր փոխարեն, բնականաբար, օրենքի գերակայություն կպարտադրեի առաջին հերթին»,- ասաց Սերժ Թանկյանը։ Սերժ Թանկյանը չգիտեր, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավում օգտագործվում է SOAD-ի հայտնի երգը՝ «Aerials»: «Ոչ, տեղյակ չեմ», - ի պատասխան լրագրողի հարցի, ասաց Թանկյանը: Արդյոք հեղինակային իրավունքների խախտում չի համարում հարցին, Թանկյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ իմ գրասենյակը կկապվի և կպարզի, թե ինչու է այդպես եղել: Ոչ մեկ իրավունք չունի առանց թույլտվության հեղինակային կատարումներն օգտագործել»: Սոնա Դավթյան
