Ղարաբաղյան հակամարտության խնդրում կարևոր հարցերի շուրջ փոխհամաձայնություն չկա.Լավրով
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրով բանակցությունների մանրամասները գաղտնի բնույթ են կրում, սակայն, բազում ասպեկտներ արդեն համաձայնեցվել են: Ղարաբաղյան հակամարտությունը՝ բավականին նուրբ հարց է, այդ իսկ պատճառով բանակցությունները գաղտնի բնույթ են գրում: Դրա հետ մեկտեղ կարող եմ ասել, որ բազում ասպեկտներ արդեն համաձայնեցվել են: Մի քանի հարց է մնացել: Բայց դրանք ամենադժվարն են: Գալ փոխհամաձայնության դեռ չի հաջողվել: Այնուամենայնիվ, աշխատանքները շարունակվում են», - ՏԱՍՍ -ի փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահ Սերգեյ Լավրովը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի անվերապահ արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում է,ասել է Լավրովը:
