«Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպումները դժվար են». Ստոլտենբերգ
«Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստերը դժվար են, սակայն այն անհրաժեշտ է անցկացնել կողմերի միջև տարակարծությունները քննարկելու համար: Իհարկե, երկխոսությունը դժվար է: Երեկ տեղի է ունեցել շատ դժվար քննարկում, օրինակ, Ուկրաինայի հարցով: Բայց մենք հասել ենք որոշ առաջընթացի, օրինակ, կանխատեսելիության, թափանցիկության հարցերով»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպումից հետո: Այն, որ ՆԱՏՕ-ին և Ռուսաստանին հաջողվել է կազմակերպել չորս հանդիպում երկու տարվա ընդմիջումից հետո, արդեն մեծ քայլ է դեպի առաջ,ասել է նա:
