«Չխաբվեք, այդպիսի կազմակերպություն չկա». Օսկանյանը Gallup-ի հարցումների մասին
ՕՐՕ դաշինքի առաջնորդներից Վարդան Օսկանյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձել է The Gallup Organization-ի հարցումների արդյունքին, ըստ որի ՕՐՕ դաշինքը խորհրդարանական ընտրություններում 4 տոկոս ձայն է ստանալու:
«Այդ կազմակերպությունն ուղղակի գոյություն չունի: Չխաբվեք, այդպիսի կազմակերպություն չկա: Դա հնարած կազմակերպություն է հենց նախագահականի կողմից՝ նրանց ֆինանսավորմամբ», -ասել է Վարդան Օսկանյանը:
Այնուհետև խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին, ասել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների միակ հասցեատերը Հայաստանի իշխանություններն են։«Այդ օրերին Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է գործող նախագահին։ Եւ այդ օրվանից Տեր-Պետրոսյանն անխոս աջակցել է Արցախի շուրջ իշխանությունների վարած քաղաքականությանը։ Ես չեմ հասկանում՝ ու՞մից է դժգոհ Տեր-Պետրոսյանը, երևի իշխանությունից»,- նշել է Օսկանյանը:
