Ի՞նչ է անելու ՕՐՕ դաշինքը ապրիլի 3-ին
Այսօր լրագրողները ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին, որ եթե արդեն երկուշաբթի օրը պարզ լինի, որ ՀՀԿ-ն ունի 50+1 տոկոս ձայն, ի՞նչ է անելու ՕՐՕ դաշինքը, ասել է, որ պետք է հասնեն իշխանափոխության: Նա նշել է, որ իրենք հետընտրական շրջանում պատրաստակամ են միավորվել այն ուժերի հետ, ովքեր փոփոխությունների կողմնակից են:
Ինչ վերաբերում է Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերություններին, Օհանյանն ասաց, որ իրենց մոտ բարիդրացիական հարաբերություններ են, և դրանք միշտ պահպանվելու են: «Մենք պատրաստ ենք համագործակցել ուժերի հետ, ովքեր արմատական փոփոխությունների կողմնակից են։ Մենք պատրաստ ենք քննարկումներ ունենալ այդ ուժերի հետ, առավել եւս ուժերի հետ, որոնք կստանան ընտրողների ձայների մեծ քանակություն։ Գագիկ Ծառուկյանի հետ ես հանդիպել եմ, մենք լավ հարաբերություններ ունենք, եւ այդ հարաբերությունները կպահպանվեն»,-նշել է Օհանյանը։
