Այս երեք ուժերը կանցնեն խորհրդարան
Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան եւ BS/The Gallup Organization մասնագիտացված կազմակերպությունները «Երկիր մեդիա» հեռուստաալիքի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ մարտի 18-27-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում իրականացրել է հասարակական կարծիքի ուսումնասիրություն։ Ըստ այդմ՝ առաջին տեղում ձայների մեծամասնությամբ առաջատար դիրքում է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 32 տոկոսը, հաջորդը ԲՀԿ-ն է 22 տոկոսով, իսկ երրորդ տեղում «Ելք» դաշինքն է: Հանրային կարծիքի հարցմանը մասնակցել է համապետական ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի 1005 չափահաս բնակիչ։ Հարցազրույցներն անցկացվել են ընտրողի տանը՝ «դեմ առ դեմ» հարցման սոցիոլոգիական մեթոդով։ Հարցումները ցույց են տվել, որ քաղաքացիների մեծ մասը քաղաքական տեղեկատվություն ստանալու համար օգտվում է հեռուստատեսությունից: Երկրորդ տեղում ինտերնետն է: Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ դրական կարծիք ունի հարցվածների 73 տոկոսը, վարչապետ Կարեն Կարապետյանին դրական է վերաբերվում հարցվածների 72 տոկոսը:
