Ալիևի պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ մի խումբ զինծառայողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած գործընթացները Ադրբեջանի ներքին գործն են։ «Ոչ մի միջազգային կազմակերպություն կամ երկիր իրավունք չունի միջամտել մեր ներքին գործերին», -ասել է Ալիևը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ զիջումներ անելու վերաբերյալ հնչեցրած հայտարարությանը: «Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանի՝ որպես պետություն, գոյության միակ ճանապարհը հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն է։ Դրա համար մի ճանապարհ կա․ հայկական զորքերը պետք է անհապաղ և առանց որևէ նախապայմանների դուրս բերվեն Ադրբեջանի գրավյալ տարածքներից»,-նշել է Ալիևը։
