Ընտրություններից հետո այցելելու են Արցախ
SOAD ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ «Արդարություն Հայաստանում» արշավի Սփյուռքի հայտնի հայերը ՀՀ-ում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից հետո այցելելու են նաև Արցախ։ Ինչպես ասաց՝ իր համար մեծ պատիվ է լինել և դիտորդական առաքելություն իրականացնել Հայաստանի խորհրդարանական ընտրություններում: Սերժ Թանկյանն ընդգծեց նաև, որ սփյուռքին Հայաստանում միշտ դիտարկում են որպես բանկի, բայց մոռանում են, որ նրանք էլ ՀՀ քաղաքացիներ են և իրավունք ունեն մասնակցելու Հայաստանի ներքին կյանքին առնչվող հարցերին: դերասանուհի Արսինե Խանջյանն էլասաց, որ Արցախը դիտարկում են՝ որպես իրենց ազգային պատկանելության մի մաս և պարտականություն։
