«Ես չէի կարող հրաժարվել Պաշտպանության նախարարի պաշտոնից...» Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով գլխավորում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ցուցակը, այսօր հայտարարեց, որ չէր կարող հրաժարվել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից հակառակորդի սադրանքների շրջանում:«Վերջին տարիներին լարված իրադրությունն ու հակառակորդի սադրանքները պետք է արժանի պատասխաններ ստանային Պաշտպանության նախարարության կողմից։ Եւ այդ իրադրությունում, եթե հայտարարեի, թե պաշտոնից հրաժարվում եմ, կստացվեր անում եմ վախի պատճառով։ Որպես պաշտպանության նախարար՝ ես իմ մտահգությունը հայտնեցի պետության անվտանգության ապահովման խնդիրների վերաբերյալ», - նշել է Օհանյանը։ Անյուհետև, տեղեկացրել է, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը պատրաստ է համագործակցել այն ուժերի հետ, որոնք Հայաստանում արմատական փոփոխությունների կողմնակիցներ են։
