Ընտրեք այն թիմին, որը տեղյակ է մեր ժողովրդի դարդ ու ցավից. Տարոն Մարգարյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ամփոփիչ հավաքում Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Տարոն Մարգարյանը կոչ է արել, որ ժողովուրդը քվեարկի այն քաղաքական ուժի օգտին, որը երբեք չի խուսափել պատասխանատվությունից: «Ապրիլի 2-ը շատ կարեւոր օր է մեր երկրի անվտանգության, մեր երկրի առաջընթացի համար: Վստահեք այն քաղաքական ուժին, որը ունի հստակ ծրագիր, իրատեսական ծրագիր, ընտրեք այն թիմին, ով ունի մեծ փորձություն, աշխատասիրություն, բանիմաց է: Ընտրեք այն թիմին, որը տեղյակ է մեր ժողովրդի դարդ ու ցավից, մեր երկրի խնդիրներից եւ անելիքներից: Այն քաղաքական ուժին, որը երբեւիցե չի խուսափել պատասխանատվությունից: Միասին կառուցենք մեր երկրի ապագան, առաջ դեպի առաջընթաց եւ անվտանգություն»,- ասել է նա:
