Հրանտ Բագրատյանը պատասխանում է Կարեն Կարապետյանին
«Իշխանության կուսակցությունը ոչ մի ծրագիր չունի, միայն բարի ցանկություններ են: Ամբողջ ծրագրում առնվազն թվեր են: Մեկը` տարեկան տնկել մոտ 100 հեկտար ինտենսիվ այգիներ: Երկրորդ` անասնասպանդը թույլատրված սպանդանոցներում հասցնել տարեկան 65 տոկոսի: Մի՞թե հնարավոր է այսպիսի ծրագիրը չկատարել: Իհարկե, կկատարեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկիավար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու Հրանտ Բագրատյանը: Այնուհետև նշեց, որ մյուս կուսակցությունները փորձել են գոնե ինչ-որ թիրախային ցուցանիշներ ներկայացնել: «Ճիշտ է դրանք վիճելի են, բայց գոնե ինչ-որ բան առաջարկում են: Գոնե ինչ-որ ցուցանիշներ են նշում»,- հայտարարեց նա:
